«Գնա և սպանիր քրոջդ». Ինչ են սովորեցնում ադրբեջանական գրքերը երեխաներին

«Գնա և սպանիր քրոջդ». Ինչ են սովորեցնում ադրբեջանական գրքերը երեխաներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի երեխաների համար նախատեսված դասագրքերում և գրքերում, որոնք անզգուշաբար կամ անորակ կերպով են թարգմանվել ադրբեջաներեն, կան և բռնության տեսարաններ, և գրաքննությունից դուրս բառեր: Ադրբեջանցի հեղինակների գործերը ևս որակով աչքի չեն ընկնում և լի են դաժանությամբ ու արյունահեղությամբ, գրում է Haqqin.az-ը:

Երկու դպրոցականների մայր Հայալա Մամեդովան բողոքում է, որ արդեն երկար ժամանակ է չի կարողանում երեխաներին իրենց տարիքին համապատասխան գրքեր գնել: «Գրքերը երեխաներին տալուց առաջ, ստիպված եմ նախ ինքս կարդալ՝ երբեք չգիտես, թե ինչի կհանդիպես: Հեքիաթներից մեկում աղջկան պատժում են՝ սափրելով նրա գլուխն ու կապելով ձիուն, որը քարշ է տալիս նրան գետնով: Հեքիաթներն այդպես թարգմանում են թուրքերենից՝ կամա թե ակամա փոխելով իմաստը», --ասել է Մամեդովան:

«Հոյ մունջուկ» հեքիաթում այսպիսի տեսարան կա. «Փոքր տղան լալիս է, իսկ նրա հայրը ոչ կերպ չի կարողանում հանգստացնել նրան: «Հոյ մունջուկ, նրան դուրս տար, թող լռի»,-ասում է հայրը: Հոյ մունջուկը դուրս է տանում երեխային, բռնում երկու ոտքից և 2 մասի կիսում: Մի մասը նա գցում է շներին, Ահա այդպես չլսող երեխան իր մահկանացուն կնքեց»:

Կամ մեկ այլ «հեքիաթային» դրվագ. «Մի անգամ եղբայրները գնացին իրենց գործերով, իսկ նրանց քույլը տանը բրինձ էր մաքրում: Հանկարած նա բրնձի մեջ կապույտ ուլունք է տեսնում և դնում բերանը: Մոռանալով՝ նա կուլ է տալիս ուլունքը և որոշ ժամանակ անց, նկատում է, որ հղի է: Նա վախենում է՝ չիմանալով, թե ինչպես բացատրի եղբայրներին: Երբ նրանք տուն են վերադառնում, ապա տեսնում են, որ քույրը հղի է և պատասխան են պահանջում ՝ թե ումից է այդ երեխան: Քույրը երդվում է, որ ոչ մեկի հետ չի հանդիպել, սակայն եղբայրները չեն հավատում՝ ավագ եղբայրը հրամայում է կրտսերին՝ գնա և սպանիր այդ անառակին»: Փաստացի, հեքիաթը դրդում է «պատվի համար սպանությունների» :

Ինչպես ասվում է հոդվածում, ադրբեջանական հեքիաթներում եղբայրներն անպատվում են քրոջն ու սպանում նրան հղիության պատճառով, իսկ չլսող երեխաներին երկու կես են անում գցում շներին:

Ադրբեջանի կրթության նախարարությունը հայտարարել է, որ իրավասու է միայն դասագրքերի համար: Դասագրքերը, սակայն, առանձին թեմա են, քանի որ ցանկացած մարդ կարող է դասագիրք գրել և այն կհաստատվի դպրոցներում դասավանդման համար:

Սարսափելի է պատկերացնել, թե ինչպիսի մարդիկ կմեծանան այդպիսի հեքիաթներ կարդացող երեխաներից, ասվում է հոդվածում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---