Պետդուման եւ Դաշնության Խորհուրդը համատեղ հայտարարություն են նախապատրաստում Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Պետդուման եւ Դաշնության Խորհուրդը համատեղ հայտարարություն են նախապատրաստում Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին Դումայի Խորհրդի նիստի ավարտին հաղորդել է Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը: Նրա խոսքերով, Դաշնային Ժողովի հայտարարությունն ընդհանուր առմամբ կարող է ընդունվել արդեն իսկ երկուշաբթի, փետրվարի 18-ին:



Ներկայումս նման հայտարարության նախագծի վրա է աշխատում Դումայի Միջազգային գործերի կոմիտեն: Պետդումայի խոսնակը նույնպես նշել է, որ հայտարարությունը բավականին կոնկրետ եւ որոշակի կլինի, հաղորդում է «Ռոսբալտը»:



Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը պետք է արտահերթ նիստ անցկացնի Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ: Ըստ փորձագետների, երկրամասը կարող է անջատվել Սերբիայից արդեն փետրվարի 17-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---