Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է16 հոկտեմբերի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է: Այժմ նա բժիշկների հսկողության տակ է: Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, Ջիգարխանյանը որոշակի առողջական խնդիրրներ ունի, սակայն նրա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վստահ է, որ շուտով Ջիգարխանյանը կապաքինվի և դուրս կգրվի հիվանդանոցիցի, գրում է Vesti.ru-ն: Վիտալինան մշտապես հիվանդանոցում է, չի հեռանում ամուսնուց: Շուտով նա պաշտոնական հայտարարություն է անելու դերասանի առողջական վիճակի մասին: Ջիգարխանյանի քույրը՝ Մարինան, պատմել է գլխավոր բժշկի հետ իր զրույցի մասին: Դերասանի արյան մեջ բարձր է եղել շաքարի պարունակությունը: Նրան բուժօգնություն է ցուցաբերվել և այժմ նրա վիճակը նորմալ է: Նույնիսկ մերձավորներին առայժմ թույլ չեն տալիս այցելել նրան, նրան լիակատար հանգիստ է պետք: «Երբ մարդն այդ վիճակում է, նրան պետք է բուժօգնություն ցույց տալ, ոչ թե ընտանեկան խնդիրներին միջամտել»,-ասել է Մարինան՝ հավելելով, որ Վիտալինայից լավ ոչ ոք չգիտի Ջիգարխանյանի հիվանդության պատմությունը և այն, թե ինչպես նրան պետք է օգնել այդ իրավիճակում: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան արդեն 15 տարի է Ջիգարխանյանի հավատարիմ ուղեկիցն ու ընկերուհին է: Ջիգարխանյանը գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան: Նկարահանվել է ավելի քան 250 կինո և հեռուստաֆիլմերում: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |