Նորզելանդական կովերն ընդդեմ հայկական սառնարանների․ Ինչու և ինչքան է կարագի գինը բարձրանում

Նորզելանդական կովերն ընդդեմ հայկական սառնարանների․ Ինչու և ինչքան է կարագի գինը բարձրանում

PanARMENIAN.Net - 2017-ի հունվարին նորզելանդական Fonterra-ն՝ երկրի խոշորագույն կաթմանթերք մթերողն ու միջազգային շուկայում ակտիվ դերակատարներից մեկը, հայտարարեց, որ ակնկալում է մթերման ծավալների 5%-անոց անկում տարվա ընթացքում կովերի թերսնման պատճառով ու թանկացրեց նորզելանդացի ֆերմերների հանձնման կաթի նախատեսված մթերման գները։ Օրեր անց տեղեկությունն արտացոլվեց շուկայում՝ կարագի ու կաթնամթերքի մեծածախ գները սկսեցին բարձրանալ աշխարհով մեկ։ Սեպտեմբերին, երբ կարագի գները հասան 1 տոննայի դիմաց $6000-6200, նորզելանդացի կովերի՝ քիչ «յոնջա» ուտելու հետևանքները զգացին արդեն Հայաստանում։

ՀՀ ՏՄՊՊՀ վիճակագրական տվյալների համաձայն՝ նորզելանդական կարագի գինը բարձրացել է 38%-ով՝ 2017-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին 1 կգ համար կազմելով 3842 դրամ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1 կգ նորզելանդական կարագի գինը 2779 դրամ է կազմել: ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում հրապարակված կարագի շուկայի ուսումնասիրությունների մասին զեկույցի համաձայն՝ միջազգային շուկայում նորզելանդական կարագի գնաճը կազմել է 113%:

Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2017 թվականին հունվար-սեպտեմբերին» զեկույցի տվյալներով՝ սեպտեմբեր ամսին կարագի սպառողական գնի ինդեքսն աճել է 4.2%-ով:

ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանում 1 կգ կարագն արժե 471 ռուբլի (3962 դրամ), Ղազախստանում՝ միջինացված 3000 տենգե (4331 դրամ), Բելառուսում՝ 15 բելառուսական ռուբլի (3687 դրամ):

Կարագը թանկացել է նաև Վրաստանում, որտեղ գրեթե հայաստանյան արժեքն ունի, ինչպես նաև Ադրբեջանում, որտեղ դրա գինն ամենաբարձրն է նշված երկրներից ու կազմում է 22 մանաթ (6265 դրամ):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---