ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չի կարող լուծել Կոսովոյի խնդիրը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 15 անդամներից միայն 5-ն են կողմ արտահայտվել Մարտի Ախտիսաարիի ծրագրին, որը նախատեսում է անկախություն շնորհել սերբական Կոսովո երկրամասին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:



Չուրկինը նշել է, որ Ախտիսաարիի ծրագրին կողմ էին ԱԽ-ի մշտական անդամներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ ոչ պաշտոնական անդամներ Բելգիան եւ Իտալիան: Ռուսաստանը, Չինաստանը, Բուրկինա-Ֆասոն, Վյետնամը, Ինդոնեզիան, Կոստա-Ռիկան, Լիբիան, Պանաման, Խորվաթիան եւ ՀԱՀ-ն դեմ են այդ ծրագրին:



Ըստ ԱԽ նախագահ Ռիկարդո Ալբերտո Արիասի, որը ՄԱԿ-ում Պանաման է ներկայացնում, արտահերթ խորհրդակցությունների մասնակիցների մեծ մասը կարծիք են հայտնել, որ Կոսովոյի հարցն այժմ եվրոպական խնդիր է դարձել, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:



Նշենք, որ փետրվարի 14-ին Սերբիայի կառավարությունը նախապես չեղյալ էր հայտարարել Կոսովոյի կողմից միակողմանի անկախության հռչակումը, որն, ինչպես ենթադրվում է, կարող է տեղի ունենհալ փետրվարի 17-ին կամ 18-ին: Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան խոստացել է, որ իր երկիրը չի հանդուրժի նվաստացում եւ «խամաճիկային պետության» ստեղծում իր տարածքում: Այդ դիրքորոշումը կիսում է նաեւ Ռուսաստանը, որը համարում է, որ երկրամասի անկախացումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել միջազգային քաղաքականության ոլորտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---