Սահմանամերձ Բաղանիսում կաթիլային համակարգով հոնի և պնդուկի այգի է հիմնվում

Սահմանամերձ Բաղանիսում կաթիլային համակարգով հոնի և պնդուկի այգի է հիմնվում

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում մեկնարկել է երեք հեկտար պտղատու այգու հիմնումը: Այգին հիմնվում է «ՄԱԿ-ի զարգացման աջակցության» ծրագրով (ՄԱԿԶԱԾ):

Ծրագրի շրջանակներում հիմնվելու է հոնի և պնդուկիայգի երեք հեկտար տարածքի վրա իր առանձին ցանկապատով և ոռոգման կաթիլային համակարգով: Հողի փխրեցումից հետո կիրականացվեն ցանկապատման աշխատանքները, որից հետո կդրվեն տնկիները:

Ծրագրին մասնակցում է չորս շահառու, որոնք վարելահողի սեփականատերերն են և պարտավորվել են 20 %-ի չափով մասկացություն ունենալ ծրագրի իրականացմանը:

«Հողը պահելուց զատ այն պետք է նաև մշակել, որ անպետք չդառնա: Սահմանի ամրացման ևս մեկ քայլ»,- գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան էջում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---