Հայաստանի նախագահական ընտրություններին միջինում մասնակցելու է ընտրողների 68 տոկոսը15 փետրվարի 2008 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրություններին միջինում մասնակցելու է ընտրողների 68 տոկոսը: Այդ մասին հայտարարել է «Սոցիոմետր» անկախ սոցոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սոցհարցմանը, որն անցկացվել է 60 գյուղական, քաղաքային եւ մարզային բնակավայրերում փետրվարի 8-9, մասկանցել է 2400 մարդ ծրագրված 3140-ի փոխարեն:Հայաստանի Գլխովար դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հիշեցրել է քրեական պատասխանատության մասին ընտրական օրենսդրության խախտումների համար: Գլխավոր դատախազությունն ընդգծել է, որ քրեական հանցագործություններ են համարվում հետեւյալ խախտումները` - ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՔՕ 149- րդ հոդված); - ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (ՔՕ 150- րդ հոդված); - ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը (ՔՕ 151- րդ հոդված); - ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին եւ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը (ՔՕ 152- րդ հոդված); - մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը (ՔՕ 153-րդ հոդված); - քվեարկության գաղտնիությունը խախտելը (ՔՕ 154-րդ հոդված); - կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը (ՔՕ 1541 - րդ հոդված); - ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը (ՔՕ 1542- րդ հոդված); - ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը (ՔՕ 1543 - րդ հոդված); - զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը (ՔՕ 1544 - րդ հոդված); - վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվական միջոցներին ներկայացուցիչներին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը (ՔՕ 154 5 - րդ հոդված): Գլխավոր դատախազությունը կոչ է արել քաղաքացիներին նմանատիպ խախտումներ արձանագրելու պարագայում անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |