ՀՀ-ում աճել է էլէներգիայի արտադրությունը, արտահանումն ու սպառումը20 հոկտեմբերի 2017 - 13:57 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5123.1 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.6 տոկոս: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով աշխատանքային մեկ տարին, ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։ «Արտահանումը նույնպես աճել է: 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին էլեկտրական էներգիայի արտահանումը կազմել է 954.9 մլն կվտ/ժ, նախորդ տարվա 868.7 մլն կվտ/ժ-ի դիմաց։ Աճը կազմել է 9.9 տոկոս», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։ Արտադրությունից, արտահանումից բացի աճել է նաև էլեկտրական էներգիայի սպառումը։ 2017-ի ութ ամսվա ընթացքում ներքին շուկայում էլեկտրական էներգիայի սպառումը կազմել է 4117.6 մլն կվտ/ժ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 7.2 տոկոս։ «Բնական գազի ներկրումը նույնպես նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճել է՝ կազմելով 24.7 տոկոս», - տեղեկացրել է Աշոտ Մանուկյանը։ Նախարարն անդրադարձել է նաև էլէներգիայի սակագներին՝ պատասխանելովայն հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի սակագների իջեցում։ Նա նշել է, որ եթե կառավարությունը կամ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը միջամտի սակագների ձևավորմանը, կխաթարվեն տնտեսական քաղաքականության հիմքերը: Նրա խոսքով, այդ պատճառով է կառավարությունն անկախ մարմին ստեղծել՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ «Հարցի վերջնական պատասխանը կտա այդ հանձնաժողովը», - ասել է Աշոտ Մանուկյանը՝ Թանկացման համար էլ, ըստ նախարարի, հիմքեր չկան։ «Սակագների բարձրացման համար առաջիկայում նախապայմաններ չեմ տեսնում», - նշել է Աշոտ Մանուկյանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |