Նախկին ֆուտբոլիստ Կալաձեն՝ Թբիլիսիի քաղաքապետ

Նախկին ֆուտբոլիստ Կալաձեն՝ Թբիլիսիի քաղաքապետ

PanARMENIAN.Net - Վրաստանի ԿԸՀ-ն ավարտել է քվեների հաշվարկը հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում: Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակումից հետո նախնական տվյալներով Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է «Վրացական երազանքի» թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն, որը հավաքել է մոտ 51 տոկոս: Կալաձեի օգտին քվեարկել 203.000 մարդ:

Թբիլիսիում գրանցված էր 943.423 ընտրող, ընտրություններին մասնակցել է մոտ 410.000՝ 43,4 տոկոսը: Քաղաքապետն ու պատգամավորներն ընտրվում են 4 տարով:

Երկրորդ տեղում է անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին՝ մոտ 18 տոկոսով, գրում է «Օնլայն Գրուզիան»:

Կալաձեն որպես պաշտպան խաղացել է «Դինամո», «Միլան» և «Ջենոա» ակումբներում: Նա Իտալիայի չեմպիոն է և գավաթակիր, 2 անգամ հաղթող է դարձել Չեմպիոնների լիգայում: Վրաստանում 5 անգամ ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---