Երևանցի երաժիշտների մասին ֆիլմը մրցանակ է ստացել Նյու Յորքում23 հոկտեմբերի 2017 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացել է ռուսալեզու փաստագրական ֆիլմերի RusDocFilmFest փառատոնի մրցանակաբաշխությունը: Ռուսաստանաբնակ ռեժիսոր Տատյանա Դանիլյանցի ռուս-հայկական «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» կինոժապավենը դիպլոմ է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի համար: Այդ մասին հայտնել է ամերիկյան «Նոր կյանք» պարբերականի խմբագիր Մարինա Ադամովիչը, որը նաև միջոցառման համադրողն էր: Գրան պրին ստացել է Բորիս Նեմցովի մասին «Չափից ազատ մարդը» ֆիլմը, որի ռեժիսորներն են Միխայիլ Ֆիշմանը և Վերա Կրիչևսկայան: RusDocFilmFest10-րդ փառատոնում ցուցադրվել է 20 կինոֆիլմ, նկարահանված Հայաստանի, Լեհաստանի, Իսրայելի, Շվեդիայի, ԱՄՆ և ՌԴ ռեժիսորների կողմից, գրում է ՏԱՍՍ-ը: Ֆիլմը պատմում է 6 երաժշտի մասին. դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի, երգիչ Ֆորշի, Armenian Navy Band-ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանի, երգչուհի և երգահան Լիլիթ Պիպոյանի, ջազմեն, դաշնակահար Մալխասի (Լևոն Մալխասյանը), թառահար Միքայել Ոսկանյանի մասին: Նրանց աչքերով և նրանց երաժշտության ուղեկցությամբ է ներկայացվում Երևանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |