Սերբիան չուներ ո'չ ռազմա-քաղաքական, ո'չ վարչական ռեսուրս կոսովարներին խոչընդոտելու համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին ոչ մի սենսացիա տեղի չունեցավ, բոլորը գիտեին, որ Կոսովոն անկախություն կհռչակի Սերբիայից: Այդ մաին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, Սերբիան չուներ ոչ ռազմա-քաղաքական, ոչ վարչական ռեսուրս կոսովարներին խոչընդոտելու համար: «Սերբերն ու ալբանացիները համատեղ բնակության ցանկություն չունեն: Կոսովոյի անկախության հռչակումը ձեւական իրավագաիտական հարց չէ, դա քաղաքական նպատակահարմարության հարց է: Եթե ինչ-որ մեկին հարկավոր է նախադեպ գտնել, նա կգտնի այն, սակայն Կոսովոյի հարցի շաղկապումը հետխորհրդային հակամարտությունների հետ չափազանցված է: Լեռնային Ղարաբաղն անկախացավ 1991 թ., Մերձդնեստրը` 1990-ին, երբ Կոսովոյի մասին ընդհանրապես ոչ ոք չէր խոսում»,-նշել է ռուս փորձագետը: Նա ընդգծել է, որ ներկայումս գլխավոր խնդիրը ոչ թե տարածքներն են, այլ բնակչությունը: «Գլխավոր հարցը նրանում է, թե համաձայն են արդյոք Սերբիան, Վրաստանը կամ Ադրբեջանն ապրել իրենց հարեւանների հետ: Կոպիտ ասած, կարող է արդյոք ալբանացին դառնալ Սերբիայի վարչապետ, իսկ հայն ասենք` Գյանջայի քաղաքապետ: Իհարկե, ոչ: Այնպես որ ամոբղջ հարցը հենց դրանում է` տարբեր էթնիկ խմբերի մեկ պետության մեջ բնակվելու ցանկության մեջ է»,-ասել է Սերգեյ Մարկեդոնովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---