Գերփոքր գործարարները կկարողանան ենթականերին ավելի շատ աշխատեցնել և ամեն պահի ազատել աշխատանքից24 հոկտեմբերի 2017 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Լրամշակումների փուլում գտնվող Աշխատանքային նոր օրենսգիրքը մի շարք վտանգներ ունի փոքր գործատուների մոտ աշխատողների համար: Օրենքի նախագծում ընդգրկված «գերփոքր ձեռնարկատիրություններ» գործատուի նոր կարգավիճակը թույլ կտա փոքր գործատուներին չընդունել ներքին իրավական ակտեր: Նախագծի համաձայն՝ գերփոքր են համարվում այն ձեռնարկությունները, որտեղ աշխատողների միջին թիվը 6 ամսվա կտրվածքով չի գերազանցում 5-ը: Առաջարկվող նախագծով գործատուի և աշխատողի փոխհարաբերություններում մի շարք կարևոր կետեր այլևս կկարգավորվեն ոչ թե իրավական ակտերով, այլ վերջիններիս փոխհամաձայնեցմամբ: Հաշվի առնելով հայաստանյան իրականությունը՝ օրենսդրական այս նախագիծը գերփոքր գործատուներին աշխատողների նկատմամբ կամայականություններ իրականացնելու բարենպաստ միջավայր կստեղծի: Նախագծի 21-րդ հոդվածի համաձայն՝ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ արտաժամյա աշխատանքները կարող են լինել գործատուի պահանջով կամ կողմերի համաձայնությամբ: Այլ կերպ ասած, եթե դուք աշխատում եք, օրինակ, պոնչիկ արտադրող գերփոքր ձեռնարկատիրությունում, ձեր գործատուն յուրաքանչյուր պահի կարող է պահանջել ձեզնից մի քանի ժամ կամ նույնիսկ գիշերը մնալ աշխատելու: Ավելին՝ արտաժամյա և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար տրվող հավելավճարի չափը նույնպես կախված կլինի գործատուի կամքից: Իսկ եթե գործի ընդունվելուց գործատուն համոզի ձեզ պայմանավորվել, որ աշխատանքի ազատելու մասին պիտի զգուշացնի, դիցուք, մեկ օր շուտ, արդեն հաջորդ օրը դուք կարող եք զրկվել աշխատանքից։ Գործատուն և աշխատողն են սահմանում նաև ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդի տևողությունը, ինչը պետք է ամրագրվի նաև աշխատանքային պայմանգրում: Եվ եթե դուք դեռ աշխատում եք նույն պոնչիկի արտադրամասում, գործատուն կարող է կրճատել ձեր ամենամյա արձակուրդի տևողությունն այնքան, որքան կկամենա: Նախագծում ասվում է նաև, որ գործատուն ինքը կորոշի, թե որոշակի ժամկետով կամ անժամկետ կնքված աշխատանքային պայմանագիրը երբ կլուծարվի: Ստացվում է, որ պոնչիկի արտադրամասում, մի գեղեցիկ աշխատանքային օր գործատուն կարող է հայտնել ձեզ հաջորդ օրն այլևս գործի չգալու մասին: 2016 թվականին Հայաստանում գերփոքր ձեռնարկատիրությունների թիվը կազմել է 71․606, այստեղ աշխատողների թիվը՝ 101.584: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |