ՅՈՒՆԵՍԿՕ. ՀՀ-ում աղջիկներին ավելի հաճախ են մանկապարտեզ ուղարկում![]() 24 հոկտեմբերի 2017 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում աղջիկներին ավելի հաճախ են տանում նախադպրոցական հաստատություններ: Այս մասին պարզ է դառնում Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հոկտեմբերի 24-ին հրապարակված զեկույցից: Զեկույցի համաձայն՝ աշխարհի 160 երկրներից միայն 63%-ում է նախադպրոցական կրթության հավասար հնարավորություններ տրվում աղջիկներին և տղաներին, մյուս բոլոր երկրներում նախադպրոցական կրթություն ավելի շատ ստանում են կամ միայն աղջիկների, կամ էլ միայն տղաների շրջանում: Հայաստանը նախադպրոցական կրթության անհավասար հնարավորություններ ունեցող երկրների շարքում է: Յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 80 տղա է հաճախում նախադպրոցական հաստատություն: Իրավիճակը նույնն է Մավրիտանիայում և Սաուդյան Արաբիայում: Ջիբութիում, Մարոկկոյում, Պակիստանում և Եմենում նկատվում է հակառակ միտումը. այս երկրներում գրանցվել է ամենաբարձր անհավասարակշռությունը՝ յուրաքանչյուր 100 տղայի դիմաց՝ 90 նախադպրոցական հաստատություն հաճախող աղջիկ: Աղջիկների և տղաների համար նախադպրոցական կրթության հավասար հնարավորություններ ստեղծված են միայն երկրների 66%-ում, միջնակարգ կրթության համար՝ 45%-ում, ավագ դպրոցի համար՝ 25%-ում: Զեկույցում արտացոլված են 2015 թվականի տվյալներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |