Սեյսմիկ կենտրոն. Երկրաշարժի վտանգը Բաքվում պայմանավորված է Կասպից ծովում առկա օջախներով

Սեյսմիկ կենտրոն. Երկրաշարժի վտանգը Բաքվում պայմանավորված է Կասպից ծովում առկա օջախներով

PanARMENIAN.Net - Ապշերոնում և Բաքվում երկրաշարժերի վտանգը պայմանավորված է Կասպից ծովում առկա օջախներով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնի տնօրեն Գուրբան Ետիրմիշլին՝ հավելելով, որ քանի որ Կասպից ծովը հարուստ է նավթագազային պաշարներով, այնտեղ շատ են սեյսմիկ ակտիվության օջախները, որոնք պոտենցիալ ուժ ունեն:

Ըստ նրա, Կասպից ծովի հատակում սեյսմագրերի տեղադրման համար նախատեսված սարքերը գնվել են դեռևս 3 տարի առաջ, սակայն այդպես էլ չեն տեղադրվել: «Վերջերս Գիտությունների ակադեմիան և ԱԻՆ-ն այդ հարցով դիմել են SOCAR-ին: 3 տարի է սարքերը գնվել են, բայց չեն տեղադրվում»,-ասել է կենտրոնի տնօրենը, հայտնում է Թրենդը:

Ըստ նրա, սարքերը կօգնեն ավելի լավ ուսումնասիրել Կասպից ծովի հատակի սեյսմիկ ակտիվությունն ու գնահատել ռիսկերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---