Եվրոպան դեռեւս չի շտապում ճանաչել Կոսովոյի անկախությունը

PanARMENIAN.Net - Քանի դեռ Եվրոպական Միությունը չի մշակել միասնական դիրքորոշում Կոսովոյի կառավարության կողմից ինքնիշխանության միակողմանի հռչակման վերաբերյալ, Բեռլինը մտադիր չէ պաշտոնապես ճանաչել նահանգի նոր կարգավիճակը: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքերով, առաջիկա օրերին Գերմանիայի կառավարությունը մտադիր չէ պաշտոնապես ճանաչել երկրամասի ինքնիշխանությունը: Այդ քայլին դիմելուց առաջ, Բեռլինը ցանկանում է միասնական դիրքորոշում մշակել Եվրամիության մյուս պետությունների հետ: Երկուշաբթի առավոտյան Բրյուսելում սկսվել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների նիստը, որի օրակարգում է Կոսովոյի խնդիրը: Բանակցություններից առաջ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները մեծ հաջողություն է համարել Եվրոպայի եւ կոսովարների համար Կոսովոյի անկախությունը` ընդգծելով, որ կատարվածը չի նշանակում, թե Սերբիան պարտություն է կրել: Ինչպես Մերկելը, Քուշները հրաժարվել է նշել Ֆրանսիայի կառավարության կողմից Կոսովոյի նոր կարգավիճակի ճանաչման օրը, հաղորդում է Deutsche Welle-ն:



Մինչդեռ, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Շոն Մըքքորմակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ի գիտություն է ընդունել Կոսովոյի իշխանությունների հռչակագիրը անկախության մասին եւ կոչ է անում տարածաշրջանի բոլոր կողմերին զսպվածություն դրսեւորել»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---