ԱՄՆ-ում Քենեդիի սպանության մասին հազարավոր փաստաթղթեր են գաղտնազերծվել

ԱՄՆ-ում Քենեդիի սպանության մասին հազարավոր փաստաթղթեր են գաղտնազերծվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է գաղտնազերծել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանն առնչվող 3.000 փաստաթուղթ: Սակայն վերջին պահին Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԿՀՎ-ն կասեցրել են արխիվի մի մասի հրապարակումն ազգային անվտանգության համար սպառնալիքները ստուգելու նպատակով: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Այսպիսով առաջիկայում հետազոտողներին կհանձնվի պետական արխիվի 2800 փաստաթուղթ: Մնացած 200 փաստաթղթի ստուգման համար ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին տրվել է 180 օր, որից հետո ստուգում անցած փաստաթղթերը ևս հանրության սեփականությունը կդառնան, գրում է Deutsche Welle-ն:

1992-ին ԱՄՆ Կոնգրեսն օրենք ընդունեց այն մասին, որ Քենեդիի սպանության գործով արխիվային փաստաթղթերը կարող են գաղտնազերծվել 25 տարի անց՝ 2017-ին: Որոշ փաստաթղթեր տարիներ անց են միացվել դոսյեին:

Ջոն Քենեդին սպանվել է 1963թ. նոյեմբերի 22-ին, երբ նախագահական շարասյունն անցնում էր Դալլասի փողոցներով: Սպանության կասկածանքով ձերբակալված Լի Հարվի Օսվալդը սպանվեց ձերբակալությունից 2 օր անց: Սպանության մասին պաշտոնական տվյալները լի են անհասկանալի բացթողումներով, որոնք բազում տեսությունների առիթ են տվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---