Ռուսաստանը պետք է ճանաչի հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների անկախության մասին հանրաքվեների արդյունքները

PanARMENIAN.Net - «Այն ուժերը, որոնք ցանկանում են առաջ տանել այդ արկածախնդիր անկախությունը, շահագրգռված են, որ գործողությունը լինի արագընթաց եւ միջազգային հանրությունը չհասցնի արձագանքել»,-կարծում է ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը (ՌԴ Կոմկուս): Մեկնաբանելով Կոսովոյի անկախության ինքնահռչակման շուրջ ստեղծված իրավիճակը` Մելնիկովը հայտարարել է. «Այդ այդպես կոչված «անկախության» բնույթը չեն թաքցնում նույնիսկ ալբանացիները` այդ բնույթը ամերիկամետ է եւ ողջ երկրամասն արդեն իսկ հեղեղված է ԱՄՆ-ի դրոշներով»; Ըստ Մելնիկովի, արդյունքում Ռուսաստանը երեք խնդիր է ստանում: Առաջինն, ըստ փոխխոսնակի, նախկին Հարավսլավիան հերթական անգամ մասնատելու, Սերբիայից իր պատմական մի մասը խլելու եւ այդպիսով սեփական տարածքից սերբերի հեռանալը պատճառաբանելու փորձ է: Երկրորդ խնդիրն, ըստ Մելնիկովի, կայանում է նրանում, որ նախադեպ է ստեղծվում, «որը կարող է նմանատիպ իրավիճակների շարան առաջացնել աշխարհում, ընդ որում շատ ավելի վտանգավոր ձեւերով»: Երրորդ խնդիրը` «մարտահրավեր է արվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծված կարգին, չէ որ ՄԱԿ-ի ԱԽ-ի դիրքորոշումն ուղղակի ցանկանում են անտեսել», կարծում է պատգամավորը: «Ընդ որում չի կարելի անուշադրությոն մատնել այն փաստը, որ Կոսովոյի անկախությանը սատարած երկրների թվում են նրանք, ով պատերազմ սանձազերծեց Իրաքում եւ մինչ այժմ լողանում է Մերձավոր Արեւելքի ժողովրդների արյան մեջ»,-հայտարարել է Մելնիկովը:



Ըստ Մելնիկովի, Ռուսաստանը «պետք է շարունակի Կոսովոյին չճանաչելու իր գիծը եւ համապատասխան աշխատանք տանի նրանց հետ, ովքեր համամիտ են մեզ եւ ում կարծքիը հնարավոր է փոխել»: «Ես դա չէի անվանի Եվրամիության «պառակտում»: Պառակտումը լինում է այնտեղ, որտեղ կան կյանքի իրավունք ունեցող երկու տեսակետներ: Իսկ այս դեպքում մի շարք երկրներ, որոնք ի դեպ, փոքրամասնություն են կազմում, խախտում են միջազգային իրավունքները եւ խախտում են կոպտորեն»,-ասել է փոխխոսնակը:



Անդրադառնալով չճանաչված հանրապետությունների վերաբերյալ քաղաքականության վերանայմանը` Մելնիկովն ասել է, որ «անկասկած, նոր պայմաններում մենք չենք կարող տեղում դոփել, թեեւ չպետք է նաեւ նմանվենք խախտողներին»: Ըստ նրա, ՌԴ Կոմկուսն առաջարկում է կոնկրետ գործողությունների հետեւյալ ալգորիթմը: «Առաջին քայլ` ճանաչել հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների ինքնիշխանության եւ անկախության մասին հանրաքվեների արդյունքները: Երկրորդ քայլ` պայմանագրեր կնքել նրանց հետ փոխօգնության վերաբերյալ ռազմական դրույթով կամ համաձայնագրեր ռազմական համագործակցության մասին, որից հետեւում է, որ երրորդ երկրների կողմից ագրեսիայի դեպքում նրանք պաշտպանված կլինեն: Եվ միայն այդ դեպքում, եթե մենք հասկանանք, որ Կոսովոյի հարցն անհուսալի է, որպես հաջորդ քայլ կարող ենք բացել Ռուսաստանին միանալու վերաբերյալ այդ հանրապետությունների ցանկության թեման»,-հայտարարել է Մելնիկովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---