Էյֆելյան աշտարակում գոլֆի խաղադաշտ է բացվել

Էյֆելյան աշտարակում գոլֆի խաղադաշտ է բացվել

PanARMENIAN.Net - Փարիզի խորհրդանիշը համարվող Էյֆելյան աշտարակում, 57 մ բարձրության վրա, հայտնվել է գոլֆի համար նախատեսված մինի խաղադաշտ: Նախագիծն իրականացվել է Ֆրանսիայի գոլֆի ֆեդերացիայի հետ համատեղ այդ մարզաձևում կարևորագույն իրադարձությանը՝ Ռայդերի գավաթի համար Եվրոպայի և ԱՄՆ թիմերի պայքարին, ընդառաջ, գրում է Lenta.ru-ն BFM հեռուստաալիքի վրա հղումով:

Մինի խաղադաշտը զարդարում են Փարիզի ամենահայտնի վայրերի ՝ Լուվրի հարևանությամբ գտնվող ապակյա բուրգի, Սուրբ Աստվածամոր տաճարի, Էյֆելյան աշտարակի, Գարնյե օպերայի, Հաղթական կամարի և Մոնմարտրի եկեղեցու մանրակերտերը:

Հունվարին Փարիզի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են 300 մլն եվրո հատկացնել աշտարակի արդիականացման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---