Նոր հարձակում «Պանտեռայի» հենակետի վրա. Աշխատակիցներին ծեծել են պահանջել լքել «իրենց տարածքը»

Նոր հարձակում «Պանտեռայի» հենակետի վրա. Աշխատակիցներին ծեծել են պահանջել լքել «իրենց տարածքը»

PanARMENIAN.Net - Հերթական հարձակումն է իրականացվել օբյեկտների և տարածքների պահպանություն և պահնորդական ծառայության«Պանտեռա Սիքյուրիթիի» «Պարզ Լիճ» հենակետի վրա։ Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում:

2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: Նրանք պահանջել են լքել «իրենց տարածքը»։

«Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր»,-ասվում է գրառման մեջ:

Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ։

Հոկտեմբերի 13-ին, ժամը 21:20-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:36-ին, մարվել՝ 22:50-ին: Այրվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող «Պանտեռա» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 28 քմ), գույքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---