Ադրբեջանն աշխարհում առաջինն է ստվերային տնտեսության ցուցանիշով

Ադրբեջանն աշխարհում առաջինն է ստվերային տնտեսության ցուցանիշով

PanARMENIAN.Net - Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը երկու տարի անըդմեջ գլխավորում է ամենաստվերային տնտեսություն ունեցող երկրների ցանկը: 2016-ին ստվերն ադրբեջանական տնտեսությունում կազմել է 67.04 %, իսկ 2017-ին՝ 66.12%:

2016-2017 թթ ստվերային տնտեսությունների ցանկում երկրորդ տեղն է զբաղեցնում Նիգերիան՝ համապատասխանաբար 48.3% և 47.7% ցուցանիշներով: Երրորդ տեղում Ուկրաինան է՝ 2016-ին՝ 45.16%-ով, և 2017-ին՝ 46.12%-ով:

2017-ին ստվերային տնտեսությունների առաջին հնգյակում են հայտնվել նաև Ռուսաստանը՝ 39.9%-ով, և Շրի Լանկան՝ 37.3%-ով:

Զեկույցի համաձայն՝ մինչև 2020 թվականը ստվերն Ադրբեջանի տնտեսությունում կհասնի 56.73 %-ի, իսկ մինչև 2025 թվականը՝ 58.38%-ի:

http://www.accaglobal.com/content/dam/ACCA_Global/Technical/Future/pi-shadow-economy.pdf

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---