Warner Bros.-ը մտադիր է նկարահանել «Մահացու զենքի» շարունակությունը՝ Մել Գիբսոնի մասնակցությամբ

Warner Bros.-ը մտադիր է նկարահանել «Մահացու զենքի» շարունակությունը՝ Մել Գիբսոնի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Warner Bros. ընկերությունը մտադիր է նկարահանել «Մահացու զենք» ֆիլմաշարի 5-րդ մասը՝ վերջին ֆիլմը էկրան է բարձրացել 1998-ին:

Ռեժիսորը կլինի Ռիչարդ Դոնները որը նկարահանել է նախորդ 4 մասերը, իսկ գլխավոր դերերում կրկին հանդես կգան Մել Գիբսոնն ու Դեննի Գլովերը, գրում է Lenta.ru-ն Deadline-ի վրա հղումով:

Սցենարը կգրի Չաննինգ Գիբսոնը, որը նույնպես աշխատել է նախորդ ֆիլմերի վրա, ինչպես նաև «Լայն քայլերով» և «Օրորոցից մինչև գերեզման» ֆիլմերում:

31-ամյա Գիբսոնը, որը կատարել է ոստիկան Մարտին Ռիգսի դերը, վերջին տարիներին հիմնականում էպիզոդիկ դերեր է կատարել, օրինակ, «Մաչետեն սպանում է» և «Անսանձելիներ 3» ֆիլմերում:

Դեննի Գլովերը, որը «Մահացու զենքում» Ռիգսի գործընկեն Ռոջեր Մյուրթոուն է, չնայած ավելի տարեց է, նա 71 տարեկան է, հակառակը, միշտ մասնակցել է մեծ նախագծերի:

«Մահացու զենքի» առաջին ֆիլմը էկրան է բարձրացել 1987-ին և եղել է 1980-ականների ամենահայտնի մարտաֆիլմերից մեկը: Ֆիլմաշարի հավաքական հասույթը կազմել է ավելի քան 955 մլն դոլար:

 Ուշագրավ
Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
---