iPhone X-ի Face ID համակարգը հաջողվել է կոտրել երկվորյակների միջոցով (վիդեո)

iPhone X-ի Face ID համակարգը հաջողվել է կոտրել երկվորյակների միջոցով

PanARMENIAN.Net - iPhone X-ի Face ID համակարգը հաջողվել է կոտրել երկվորյակների միջոցով:

Mashable հրատարակչությունն էքսպերիմենտ է անցկացրել՝ առաջարկելով զույգ եղբայրներին հանել Apple-ի նոր սմարթֆոնի արգելափակումը: Արդյունքում պարզվել է, որ համակարգն իրոք կարող է խաբվել, եթե սարքը հայտնվի սեփականատիրոջ երկվորյակի մոտ, գրում է Lenta.ru-ն:

Apple-ն ինքը զգուշացրել էր Face ID-ի այդ առանձնահատկության մասին, սակայն իրական հաստատում դա նոր է ստացել: Կորպորացիան խորհուրդ չի տալիս օգտվել համակարգից նաև մինչև 14 տարեկան երեխաներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---