4 նոյեմբերի 2017 - 11:35 AMT
Հանցագործությունների թիվն աճել է 2,2 %-ով, ծանր հանցագործությունների թիվը նվազել է

Հայաստանում 2017-ի առաջին 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 317-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցված իրավախախտումների ընդհանուր թիվը կազմել է 14.544, 2016-ին՝ 14.237:

2016-ի համեմատ 0,6%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հացագործությունները՝ սպանությունները, սպանության փորձերը, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ հացագործությունները:

17,7%-ով աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2016-ի 2.132-ի փոխարեն կազմելով 2.510:

Կտրուկ աճել է նաև կոռուպցիոն հանցագործությունների թիվը. 2017-ի առաջին 9 ամիսներին կոռուպցիոն հանցագործությունների 492 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա 340-ի փոխարեն: