Marca. Նեյմարն անտեսում է Էմերիին մարզումների ժամանակ

Marca. Նեյմարն անտեսում է Էմերիին մարզումների ժամանակ

PanARMENIAN.Net - ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն անտեսում է մարզիչ Ունաի Էմերիին մարզումների ժամանակ: Նեյմարի և Էմերիի միջև ակնհայտ բախում չկա, սակայն, բրազիլացին իր պահվածքով ցույց է տալիս, որ չի գնահատում և չի հարգում թիմի մարզչին:

«Նրա վերաբերմունքը մարզչի հանդեպ ակնհայտ է: Երբեմն Նեյմարը ժեստով կամ հայացքով հասկանցում է մարզչին, որ չի ցանկանում նրան լսել, որի վերջինս նրան հանգիստ թողնի»,-գրում է Eurosport-ը Marca-ի վրա հղումով:

ՊՍԺ-ի ղեկավարությունը խնդրել է ֆուտբոլիստին և մարզչին զրուցել, հարթել տարաձայնությունները, սակայն դեռևս շփումն արդյունք չի տալիս:

Նեյմարի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ գործում է մինչև 2022 թվականը: Փարիզեցիները ձեռք են բերել բրազիլացի ֆուտբոլիստին 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով:

Էմերին գլխավորել է ՊՍԺ-ն 2016-ի ամռանը: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, խաղաշրջանի ավարտին ՊՍԺշն կարող է գլխավորել Ժոզե Մոուրինյոն:

Ընթերցեք նաև.Mundo Deportivo. «Ռեալը» մտադիր է գնել Նեյմարին Ռոնալդուի հետ պայմանագրի ավարտից հետո

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---