ՌԴ ներքին գործերի նախարար. Երկրում աճում է ազգամիջյան լարվածությունը

ՌԴ ներքին գործերի նախարար. Երկրում աճում է ազգամիջյան լարվածությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի որոշ շրջաններում ազգամիջյան լարվածության աճի սպառնալիք կա: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին պետդումայում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

«Ներգաղթյալների գործած հանցագործությունների թիվը նվազել 9%-ով: Նրանց հանցագործությունները կազմում են երկրում իրավախախտումների 4%-ը: Սակայն, սրան զուգահեռ, ազգամիջյան լարվածության աճի վտանգ կա», -ասել է ՌԴ ներքին գործերի նախարարը՝ օրինակ բերելով Հայաստանից և Ուզբեկստանից 40 ներգաղթյալների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի միջադեպը:

2017-ին ապրիլին Ռուսաստանի Կոմունարկա գյուղում բահերով և երկաթյա ձողերով զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել հայաստանցի և ուզբեկ ներգաղթյալների մասնակցությամբ: Ծեծկռտուքի արդյունքում վեց հոգի վիրավորվել էր, զոհեր չէին գրանցվել:

Նա ընդգծել է ՌԴ-ի հետ ազատ վիզայի ռեժիմ ունեցող երկրներից ներգաղթյալների մատնահետքերը դրոշմելու համակարգի ներդրման անհրաժեշտությունը:

Պետական բյուջեից ավելի քան 16 մլն ռուբլի է հատկացվել ներգաղթյալների իրավախախտումների դեմ պայքարին: Ապրիլ և մայիս ամիսներին երկրում ահաբեկչական խմբավորումների հայտնաբերման գործողություններ են իրականացվել ներգաղթյալների շրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---