Lamborghini-ն և MIT-ն ինքնակառավարվող մեքենա կստեղծեն

Lamborghini-ն և MIT-ն ինքնակառավարվող մեքենա կստեղծեն

PanARMENIAN.Net - Lamborghini և MIT ընկերությունները EmTech համաժողովի ընթացքում առաջին անգամ ներկայացրել են Terzo Millennio ինքնակառավարվող մեքենայի կոնցեպտուալ մոդելը:

CNet կայքի փոխանցմամբ՝ ապագայի սուպերքառը հասանելի կլինի գալիք սերունդներին: Մոդելը մշակողները կենտրոնացել են մեքենայի հինգ հիմնական հատկանիշների վրա՝ վառելիքի մեծ պաշար, բարձրորակ բաղադրիչներ, հզորություն, դիզայն և էմոցիա:

«Մեքենան կօգնի վարորդին ավելի լավ վարել, արագ կողմնորոշվել երթևեկության մեջ և հետևել ճանապարհային նշաններին»,-գրում է կայքը:

Մեքենայի չորս անիվներից յուրաքանչյուրում էլեկտրական շարժիչ է տեղադրվելու: Արտադրողները ստանդարտ մարտկոցների փոխարեն կիրառելու են սուպերկոնդենսատորներ, որոնք թույլ կտան ավելի արագ լիցքավորել մեքենան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---