BBC. Ադրբեջանում չքավոր խավերը զրկվել են փաստաբանական պաշտպանությունից

BBC. Ադրբեջանում չքավոր խավերը զրկվել են փաստաբանական պաշտպանությունից

PanARMENIAN.Net - 2018-ի հունվարի 1-ից Ադրբեջանում, որի բնակչությունը մոտ 10 մլն է, քաղաքացիներին դատարաններում կկարողանան ներկայացնել Փաստաբանների միակ կոլեգիայի անդամները, որոնք ընդամենը 905-ն են:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Քաղաքացիական դատավարական օրենսգրքում, վարչական օրենսգրքում և Փաստաբանների ու փաստաբանական գործունեության մասին օրենքում Միլի մեջլիսի ընդունած փոփոխությունները: Ադրբեջանում վաղուց արդեն քրեական գործերում պաշտպանությունը կարող են իրականացնել միայն Կոլեգիայի անդամ փաստաբանները, այժմ դրան միացան նաև քաղաքացիական գործերը:

Այսպիսով, երկրում գրեթե ամբողջությամբ վերացվել է ներկայացուցչության ինստիտուտը, գրում է BBC-ին:

Ըստ Ադրբեջանի վիճակագրական ծառայության, երկրի բնակչությունը 9,8 մլն է, իսկ փաստաբանների կոլեգիայում 905 անդամ կա՝ Ղազախի շրջանում 96.000 բնակչությանը բաժին է ընկնում Փաստաբանների կոլեգիայի ընդամենը 2 անդամ:

Ընդ որում, ըստ իրավապաշտպան Սամեդ Ռահիմլիի, Կոլեգիայի անդամներից շատերը չեն զբաղվում փաստաբանական գործունեությամբ:

Այսպիսով փաստաբանական պաշտպանությունից են զրկվում ամենաչքավոր խավերը, քանի որ փաստաբանների պակասը մեծ պահանջարկ կձևավորի: «Ուստի կաճեն նրանց ծառայությունների դիմաց վճարումները, և դրանք բոլորին հասանելի չեն լինի: Այսպիսով այս որոշումը կազդի ամենաաղքատ և անպաշտպան խավերի վրա»,-ասել է Ռահիմլին:

Ծանրաբեռնվածությունը կազդի նաև փաստաբանների աշխատանքի որակի վրա:

Բացի այդ, ինչպես գրում է պարբերականը Փաստաբանների կոլեգիան մենաշնորհ է ստանում:

Փոփոխությունների պաշտոնական հիմնավորումը ծառայությունների որակի բարելավումն է, ոլորտից ոչ պրոֆեսիոնալներին դուրս մղելը, սակայն, ըստ իրավապաշտպանների, կան նաև այլ պատճառներ՝ փոփոխությունները կդժվարացնեն ՄԻԵԴ դիմելու ընթացակարգերը:

2000-ին նմանատիպ փոփոխություններ են կատարվել մեղադրող կողմին առնչվող քրեական օրենսգրքում, իսկ 2013-ից տուժող կողմը ևս զրկվեց պաշտպանությունից Կոլեգիայի անդամ չհանդիսացող անձի կողմից: Ադրբեջանում մարդու իրավունքների պարբերական խախտումների մասին հայտնում են բազում միջազգային կազմակերպություններ: «Սեփականության միջազգային վարկանիշում», օրինակ, Ադրբեջանը 115-րդն է 127 երկրի թվում, իսկ Freedom House-ի «Ազատության վիճակն աշխարհում» վարկանիշում 188-րդն է 210 երկրից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---