«Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմից Սփեյսիի մասնակցությամբ դրվագները կփոխարինվեն 9 նոյեմբերի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Ռիդլի Սքոթը, խորհրդակցելով Sony Pictures կինոընկերության հետ, որոշել է հանել «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմից Քևին Սփեյսիի դերակատարմամբ բոլոր դրվագները: Հեղինակազրկված դերասանին կփոխարինի Քրիսթոֆեր Փլամերը: Որոշ պատկերներ հարկ կլինի նորից նկարահանել և հրավիրել հոլիվուդյան աստղեր Մարկ Ուորբերգին և Միշել Ուիլյամսին, սակայն դա չպետք է որ մեծ խնդիրներ առաջացնի, քանի որ փոխարինվող դրվագների մեծ մասում Սփեյսին կադրում միայնակ է, գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Աշխարհի բոլոր փողերը» ֆիլմը հանվել է Կալիֆորնիայի AFI Fest կինոփառատոնի ցուցադրությունից դերասան Քևին Սփեյսիի շուրջ սեքսուալ բնույթի սկանդալի պատճառով, որն այդ ֆիլմում կատարում է դերերից մեկը: Ֆիլմի պրեմիերայի օրը չի փոխվել, այն էկրան կբարձրանա դեկտեմբերի 22-ին: Ավելի վաղ Sony Pictures-ը դիտարկում էր պրեմիերան հետաձգելու տարբերակը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Netflix ընկերությունը հայտարարել է, որ խզում է գործակցությունը դերասան Քևին Սփեյսիիհետ, որին մեղադրում են սեքսուալ ոտնձգությունների մեջ: Ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվում է ցանկացած համատեղ աշխատանքից դերասանի հետ: Հոկտեմբերի 30-ին Սփեյսին հայտարարեց, որ հարաբերություններ է ունեցել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց հետ, սակայն այժմ նա կատարել է իր ընտրությունը՝ «ապրելու է որպես միասեռական»: Այս բացահայտման պատճառը «Սթարտրեկ» սերիալի դերասան Էնթոնի Ռեփփիհայտարարությունն էր, որը մեղադրեց աստղին 1986-ին իր դեմ սեռական ոտնձգությունների մեջ, երբ Ռեփփը 14 տարեկան էր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |