Սիրիահայ ուսանողների վարձավճարի 60%-ը կփոխհատուցվի![]() 9 նոյեմբերի 2017 - 14:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սիրիահայ ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով սփյուռքի նախարարությանը 20 մլն դրամ է հատկացրել: «ՀՀ կառավարությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կփոխհատուցի սիրիահայ 302 ուսանողի ուսման վարձը», - նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեցող 302 սիրիահայ ուսանողների ուսման վարձը կազմում է 194 մլն 198 հազար դրամ: «Դրանցից 73 սիրիահայ ուսանողի վարձավճարի 60%-ը, որը կազմում է 20 մլն դրամ, առաջարկվում է վճարել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից հատկացված միջոցների հաշվին», - ընդգծել է նախարարը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |