Գիտնականներ. Ճարպակալման և պլաստիկ տարայի միջև կապ կա

Գիտնականներ. Ճարպակալման և պլաստիկ տարայի միջև կապ կա

PanARMENIAN.Net - Բիսֆենոլ Ա քիմիկատը, որը լայնորեն կիրառվում է պլաստիկ շշերի և սննդի տարայի պատրաստման համար, կարող է փոխանցվել մորից երեխային ընկերքի և կաթի միջոցով: Ինչպես պարզել են գիտնականները Փենսիլվանիա նահանգի համալսարանից, օրգանիզմում այդ նյութը կարող է պտղի մոտ առաջացնել աղիների և լյարդի բորբոքում:

Գիտնականները նման ենթադրության են հանգել ճագարների վրա փորձերից հետո: Ինչպես ցույց է տվել փորձը, մայր ճագարի մոտ, որին հղիության 15-րդ օրից մինչև ծննդաբերությունից հետո 7-րդ օրը 200 մգ բիսֆենոլ Ա են ներարկել, ծնված ձագն ունեցել է «ծակ աղիքի համախտանիշ» և միատարր աղիքային ֆլորա: Դա մատնանշում է, որ կարող են զարգանալ քրոնիկ հիվանդություններ, որոնց պատճառը ճարպակալումն է կամ բորբոքումը, գրում է ՌԻԱ Նովոստին Science Daily-ի վրա հղումով:

«Չնայած բիսֆենոլ Ա-ն օրգանիզմում է հայտնվել ոչ ուղղակի միջոցով, այլ ընկերքի ու կաթի, բորբոքումը տևել է մի քանի շաբաթ: Մենք տեսանք, որ աղիների ու լյարդի հյուսվածքները վնասված են, իկ բակտերիաները՝ քիչ»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը, Փենսիլվանիայի համալսարանի դոցենտ Ջայրեմ Վանամալան:

Թունավոր քիմիկատների և բորբոքումների միջև կապի բացահայտումը կարող է թույլ տալ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել, թե որքանով է սնունդն ու շրջակա միջավայրն ազդում տարբեր քրոնիկ հիվանդությունների զարգացման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---