WSJ. Անկարան $15 մլն էր առաջարկել Թրամփի նախկին խորհրդականին Գյուլենին առևանգելու համար

WSJ. Անկարան $15 մլն էր առաջարկել Թրամփի նախկին խորհրդականին Գյուլենին առևանգելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը 15 մլն դոլար էր առաջարկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննին և նրա որդուն իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի առևանգմանն ու արտահանձնմանը նպաստելու համար:

Անկարայի ներկայացուցիչները հանդիպել են Ֆլիննի հետ 2016-ի դեկտեմբերին: Քննարկվել է պլանը, թե ինչպես Փենսիլվանիայում բնակվող Գյուլենին կարելի է բռնի ուժով Թուրքիա հասցնել մասնավոր ինքնաթիռով, գրում է Deutsche Welle-ն The Wall Street Journal-ի վրա հղումով:

Միևնույն ժամանակ, որևէ վկայություն, որ Թրամփի նախկին խորհրդականը գումար է ստացել, չկա: Այս պատմությունը հետաքննության առարկա է դարձել ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից, նշում է թերթը: Ֆլիննի փաստաբանն, իր հերթին, հոդվածում հրապարակված տեղեկություններն անվանել է «կեղծ և վրդովեցնող»:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին համարում են 2016-ի հուլիսին անհաջող պետական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչը և ապարդյուն փորձում են հասնել նրա արտահանձնմանը Թուրքիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---