Spice Girls-ը 2018-ին ամբողջ կազմով կվերամիավորվի

Spice Girls-ը 2018-ին ամբողջ կազմով կվերամիավորվի

PanARMENIAN.Net - Բրիտանական Spice Girls փոփ-խումբը 2018-ին ամբողջ կազմով կվերամիավորվի: Այդ մասին գրում է The Sun պարբերականը սեփական աղբյուրի վրա հղումով:

«Խմբի բոլոր անդամները (5 աղջիկ) 2017-ի ամռանը գաղտնի բանակցություններ են վարել, և վերջապես, պայմանավորվել են վերամիավորվել 2018-ին: Աղջիկները կաշխատեն մի շարք նախագծերի վրա, այդ թվում ալբոմի և հեռուստաշոուի հատուկ թողարկման»,-ասել է The Sun-ի զրուցակիցը:

Նշվում է, որ խմբի վերամիավորման գլխավոր խոչընդոտը Վիկտորիա Բեքհեմն էր, որը նախկինում խափանում էր Spice Girls-ի համերգները՝ արգելելով կատարել հին երգերը:

«Վիկտորիային համոզելը բոլորի գլխավոր խնդիրն էր»,-ասել է աղբյուրը, գրում է Lenta.ru-ն:

Spice Girls-ը գործել է մինչև 2008թ., լինելով աշխարհի ամենասիրված աղջիկների փոփ խմբերից մեկը: Կոլեկտիվի կազմում էին Մել Բին (Մելանի Բրաուն), Վիկտորիա Բեքհեմը, Ջերիի Հոլլիուելը, Մելանի Սին և Էմմա Բանտոնը: Ամբողջ կազմով վերջին խմբի վերջին ելույթը եղել է Լոնդոնի 2012թ. Օլիմպիադայում, երբ թիմը միավորվեց հանուն մեկ շոուի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---