Պապիկների և տատիկների գերխնամքը կարող է վնասել թոռներին

Պապիկների և տատիկների գերխնամքը կարող է վնասել թոռներին

PanARMENIAN.Net - Պապիկներն ու տատիկները երբեմն ռիսկի են ենթարկում իրենց թոռներին՝ չափից շատ կերակրելով ու զերծ պահելով ֆիզիկական ակտիվությունից: Նման եզրակացության են եկել Գլազգոյի համալսարանի Բժշկական հետազոտությունների խորհրդի Հասարակական առողջապահության բաժնի մասնագետները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում:

Ուսումնասիրելով այդ թեմայով արված 56 հետազոտություն՝ փորձագետները եկել են այն եզրակացության, որ, երբեմն, պապիկների և տատիկների գերհոգածության պատճառով թոռները, մեծանալով, տառապում են ավելորդ քաշից ու լուրջ հիվանդություններ են ունենում:

Ըստ երեխայի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Թեմ Ֆրայի, նրանք վախենում են, որ թոռները կարող են կորչել փողոցում և հաճախ թողնում են նրանց «տնային կալանքի» տակ՝ սահմանափակելով նրանց ակտիվությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հետազոտողները նաև պարզել են, որ տարեցները հաճախ ծխում են թոռների ներկայությամբ:

Բժիշկները, միևնույն ժամանակ, մեծապես կարևորում են սերտ հարաբերությունները թոռների հետ էմոցիոնալ առումով: Նրանք նշում են, որ պապիկներն ու տատիկներն ամենալավն են ցանկանում իրենց թոռներին՝ ուստի, որքան շատ տեղեկատվության տիրապետեն, այնքան դրական դեր կունենան թոռների կյանքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---