Դեպի Իսպանիա վիզաները ՀՀ քաղաքացիներն ավելի արագ կստանան. Երևանում այդ երկրի վիզա կենտրոն կգործի17 նոյեմբերի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Կորիդայի, ֆլամենկոյի և ցլամարտի երկիր մուտք գործելն այժմ Հայաստանի քաղաքացիների համար ավելի արագ կստացվի: Երևանում բացվել է Իսպանիայի վիզաների դիմումների կենտրոն: Ծառայությունն իրականացնելու է աշխարհում վիզա աութսորսինգի, անձնագրային, հյուպատոսական, ատեստավորման և քաղաքացիական ծառայություն մատուցող ամենախոշոր ընկերություններից BLS International-ը։ Կենտրոնը գտնվում է Վարդանանց 14/1 հասցեում: Բացմանը ներկա էր Ռուսաստանում Իսպանիայի հյուպատոս Իցիար Տաբոատանը: Իր խոսքում նա նշել է, որ կենտրոնի բացումը կարևոր քայլ է դեպի Իսպանիա հայերի տեղաշարժի դյուրացման համար։ «Շատ ոգևորված ենք այս կենտրոնի բացումով, քանի որ այն դյուրացնում է վիզաների ստացման գործընթացը ՀՀ քաղաքացիների համար։ Մոսկվա հասնելու կարիք էլ այլևս չի լինի, և այժմ կարճաժամկետ՝ մինչև 90 օր վավերականությամբ վիզաները հնարավոր է ստանալ հենց Հայաստանում», - ասել է Իցիար Տաբոատանը: BLS կենտրոնում ներդրված են նաև հավելյալ ծառայություններ՝ հաճախորդների հետ հետադարձ կապի ապահովումը SMS ծանուցումների միջոցով, պատճենահանում, հայցադիմումի լրացման աջակցություն, լուսանկարչական, ապահովագրական և առաքման ծառայություններ: Հայաստանում BLS International ընկերության տնօրեն Լևոն Իսրայելյանի խոսքով՝ վիզայի տրամադրումը այժմ հնարավոր կլինի իրականացնել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝ առանց ավելորդ ուղևորությունների և փաստաթղթային քաշքշուքի: «Ըստ վիճակագրության՝ Հայաստանից տարեկան մինչև 12.000 ՀՀ քաղաքացի ընտրում է Իսպանիան արտագնա զբոսաշրջության համար, ինչը բարձր ցուցանիշ է։ Ուստի վիզաների դիմումների ու ստացման նոր դյուրին գործընթացը կլուծի շատ խնդիրներ»,- ասում է Լևոն Իսրայելյանը։ BLS International ընկերությունը գործում է աշխարհի 61 երկրում և ծառայություններ է մատուցում 2325 գրասենյակի միջոցով: Ընկերության գրասենյակներում ամեն տարի մշակվում են 14 մլն-ից ավելի վիզաների դիմումներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |