Ադրբեջանը պատրաստ չէ Հայաստանի նոր նախագահի հետ հանդիպմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններ վարելու համար Հայաստանի նոր նախագահի հետ հանդիպմանը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Հանդիպմանը հարկավոր է նախապատրաստվել: Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններ վարելու համար հարկավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունը»,-ասել է նա: Ազիմովը գտնում է նաեւ, որ հարկ է սպասել Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալների հրապարակմանը: Փոխնախարարը նշել է, որ նոր նախաձեռնությունները կորոշեն հետագա քայլերը, որ կձեռնարկի Ադրբեջանը: Նրա խոսքերով, համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները հայտնի չեն, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---