Հոկտեմբերին դեղորայքը թանկացել է

Հոկտեմբերին դեղորայքը թանկացել է

PanARMENIAN.Net - 2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում դեղագործական ապրանքները թանկացել է 0,3%-ով՝ տարեսկզբի նկատմամբ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տարեսկզբի նկատմամբ 0,2%-ով թանկացել են նաև բժշկական սարքավորումները և սարքերը:

Բժշկական նշանակության այլ արտադրանքի գնաճը կազմել է 0,3%:

Նույն ժամանակահատվածում դեղորայքի ամենաբարձր գնաճը՝ 1,8%, գրանցվել է Եղեգնաձորում, երկրորդ տեղում Իջևանն է՝ 1,1%-ով, երրորդում՝ Կապանը 1%-ով:

Միևնույն ժամանակ, դեղորայքը 0,5%-ով էժանացել է ապրել Արտաշատ քաղաքում:

Ընթացիկ տարվա փետրվարին դեղորայքի շուկայում 1,5% գնանկում էր նկատվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---