ԱՄՆ-ն Javelin հակատանկային հրթիռային համալիրներ կվաճառի Վրաստանին

ԱՄՆ-ն Javelin հակատանկային հրթիռային համալիրներ կվաճառի Վրաստանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Վրաստանին $75 մլն ընդհանուր արժեքի Javelin հակատանկային հրթիռային համալիրների առաքմանը: Այդ մասին հայտնում է ԱՄՆ ՊՆ ռազմական գործակցության և անվտանգության վարչությունը:

Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին այդ համալիրների 410 հրթիռ, ինչպես նաև նշանառության 72 բլոկ, 10 ուսումնական համալիր և 70 լիցք դրանց համար գնելու մտադրության masin: Բացի այդ, ամերիկացի զինվորականները պատրաստ են այդ համալիրների տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցել, ինչպես նաև տեղափոխել դրանք, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դա կամրապնդի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ու ազգային անվտանգությունը Վրաստանի անվտանգության հզորացման հաշվին, ինչպես նաև չի փոխի ռազմական բալանսը տարածաշրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վարչությունում նշում են, որ տվյալ իրազեկումը դեռ չի նշանակում, որ գործարքն ավարտված է: ԱՄՆ Կոնգրեսը կարող է դեմ արտահայտվել զենքի առաքմանը:

Ավելի վաղ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտնել էր, որ ԱՄՆ-ն ավելի քան $100 մլն կհատկացնի երկրին՝ բանակում բարեփոխումներ իրականացնելու համար:Ավելի վաղ Լևան Իզորիան հայտնել էր, որ ԱՄՆ-ում վրացի զինծառայողների վերապատրաստման նոր ծրագիր է մեկնարկում: Ամերիկացիները կվերապատրաստեն ոչ միայն վրացի խաղաղապահներին, այլ նաև շարքայիններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---