Լիբանանի վարչապետը կշարունակի պաշտոնավարել. Նա վերադարձել է երկիր23 նոյեմբերի 2017 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին որոշել է մնալ իր պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 22-ին, 18-օրյա բացակայությունից հետո, Բեյրութում իր նստավայրի մոտ հավաքված կողմնակիցներին: Նա հայտարարել է, որ իրենց հետ միասին նա ստեղծելու է կայունության պաշտպանության գիծ: Վարչապետը նոյեմբերի 4-ին հայտարարել էր հրաժարականի մասին Էր Ռիադում: Հարիրին հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել մինչև ներքաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ նախագահը չի ընդունել իր հրաժարականը: «Ես մնում եմ ձեզ հետ և կշարունակել գործել հանուն կայունության և Լիբանանի արաբական ինքնության »,-ասել է նա: Սաադ Հարիրին հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 4-ին` Սաուդյան Արաբիա այցի ժամանակ: Որպես պատճառ նա նշել էր Իրանի ապակառուցողական գործողությունները Մերձավոր Արևելքում և Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ազդեցության աճը: Լիբանանում, սակայն, վստահ էին, որ Հարիրին հրաժարական է տվել Սաուդյան Արաբիայի իշխանությունների ճնշման ներքո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |