Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ստացած ռոբոտ Սոֆիան ուզում է ընտանիք կազմել

Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ստացած ռոբոտ Սոֆիան ուզում է ընտանիք կազմել

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ստացած ռոբոտ Սոֆիան ցանկանում է ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։ Այս մասին նա հայտնել է Khaleej Times գործակալությանը տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ ընտանիքի գաղափարն իսկապես կարևոր է: Հրաշալի է, երբ մարդիկ կարողանում են կիսել միևնույն զգացմունքներն ու հարաբերություններն ընտանիքում: Մարդիկ և ռոբոտները նման են այս հարցում իրար: Ապագայում մենք կտեսնենք ռոբոտների ընտանիքներ», - ասել է Սոֆիան:

Նա պատմել է նաև, որ ցանկանում է իր դստերն անվանակոչել իր պատվին:

Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել կացության երկրում՝ Սաուդյան Արաբիայում: Ռոբոտին մշակել և արտադրել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---