«Ես հայ եմ, նա հայ է». Գալուստյանի լուսանկարով գովազդը հանել են Չելյաբինսկի խորովածանոցից28 նոյեմբերի 2017 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Չելյաբինսկի շրջանի Կոպեյսկ քաղաքի խորովածանոցի Կարեն անունով սեփականատերը հանել է հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանի պատկերով գովազդային վահանակը, քանի որ Գալուստյանը դիմել էր հակամենաշնորհային ծառայություն և խնդրել, որ գովազդը հեռացվի: Շոումենը նշել էր, որ նա իր համաձայնությունը չի տվել: Կոպեյսկի խորովածանոցի պատի բանները զարդարում էր Գալուստյանի լուսանկարը, որտեղ նա խոհարարի հանդերձանքով և լայն ժպտալով հրավիրում էր խորոված ու շաուրմա համտեսել: Ըստ խորովածանոցի սեփականատերի, միջադեպն «ինչ-որ ինտրիգների պատճառ է»: «Ես ուր, Գալուստյանն՝ ուր: Նշանակում է, նրան ինչ-որ մեկը պատմել է փոքր քաղաքի խորովածանոցի մասին»,-ասել է ձեռներեցը,գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա. Չելյաբինսկ»-ը: Հաստատության .տերը Գալուստյանի լուսանկարն էր տեղադրել, քանի որ հարգում է իր հայրենակցին: «Նա միշտ է ինձ դուր եկել: Ես հայ եմ, նա հայ է: Հաճելի է, որ նրա նման տաղանդավոր մարդիկ ունենք»,-ասել է Կարենը: ՌԴ Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը կարող է պարտավորեցնել խորովածանոցի տիրոջը տուգանք վճարել, իսկ Գալուստյանը՝ բարոյական վնասի հատուցում պահանջել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |