Փորձագետ․ Բանկերի տոկոսադրույքների նվազումը կարող է հետագայում հակառակ պրոցեսի պատճառ դառնալ

Փորձագետ․ Բանկերի տոկոսադրույքների նվազումը կարող է հետագայում հակառակ պրոցեսի պատճառ դառնալ

PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային համակարգի այսօրվա շահութաբերության մակարդակը երկարաժամկետ հեռանկարում չի կարող շարունակել պահպանվել՝ ճշգրտումների անհրաժեշտություն կա։

Այս մասին հայտարարեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը ՀՀ-ում բանկերի տոկոսադրույքների փոփոխության միտումներին նվիրված առցանց հարցուպատասխանի ժամանակ։

«Այս տեմպով տոկոսադրույքների նվազման պահպանումը կարող է հետագայում հակառակ պրոցեսի պատճառ դառնալ, ինչը կայուն տնտեսական զարգացման տրամաբանությունից դուրս կլինի», - ասաց նա։

Որպես տոկոսադրույքների վրա ազդող գործոններ նա նշեց ԿԲ դրամավարկային քաղաքականությունը, տնտեսական աճի բարձր տեմպերի ու ՀՆԱ աճի համահավասար բաշխման ապահովումը, միջազգային տոկոսադրույքները՝ ՀՀ-ում արտաքին շուկաներից միջոցներ ներգրավելու համատեքստում, և բանկային համակարգում խոշորացման միտումները։

«Հետագա կոնսոլիդացիան իրականում տնտեսական անհրաժեշտություն է, ու դրա տեմպերից կախված կլինի տոկոսադրույքների մակարդակը։ Ինչքան արագ այն տեղի ունենա, այդքան բանկերը մեծ մասշտաբ կունենան և հնարավոր կլինի ապահովել դրանց անհրաժեշտ եկամտաբերությունն ու, թեկուզ տոկոսադրույքների ներկայիս պահպանման պայմաններում, ապահովել անհրաժեշտ շահութաբերությունը», - ասաց Բարսեղյանը։ Նա նաև նշեց, որ Հայաստանի տնտեսությունում այս պահին դրական միտումներ կան ընթացիկ հաշվեկշռի, ներմուծման և արտահանման ծավալների, պղնձի միջազգային գների բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշի տեսանկյունից, ինչը ենթադրում է ՀՆԱ աճի համապատասխան տեմպեր։

«Երբ առկա են նման դրական գործոններ, պիտի ստեղծվեն համապատասխան բուֆերներ, քաղաքականություն վարվի, որպեսզի հետագայում տոկոսադրույքների տատանումներ չլինեն։ Այս առումով տոկոսադրույքների նվազման միտման պահպանումը կարող ապագայում անցանկալի ճշգտումների պատճառներ ստեղծել», - ընդգծեց նա։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---