Երևանում Ազգալդյանի ու Մոնթեի անունով փողոցներ կհայտնվեն

Երևանում Ազգալդյանի ու Մոնթեի անունով փողոցներ կհայտնվեն

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նոյեմբերի 29-ի նիստում հաստատվել է Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց անվանակոչելու մասին նախագիծը։ Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը կանվանակոչվի Ազգալդյանի անունով։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել է, որ իրենք փողոցն անվանակոչելու հարցը քննարկել են Ազգալդյանի մարտական ընկերների ու ընտանիքների անդամների հետ, որոնք տվել են իրենց համաձայնությունը։

Ազգալդյանի անունով Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը կոչելու նախագծին դեմ է քվեարկել «Ելք» խմբակցությունը, քվեարկությանը չի մասնակցել «Երկիր ծիրանին»։ Ազգալդյանի անունով Լենինգրադյան փողոցն անվանակոչեու նախագծին կողմ է քվեարկեց միայն «Ելք»-ը, դեմ՝ ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանին» չի մասնակցել։

Մեկ այլ որոշման համաձայն, Մոնթե Մելքոնյանի անունով կկոչվի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող փողոցը։ «Երկիր ծիրանին» դեմ է քվեարկել, հայտարարելով, որ փողոցը ծայրամասային է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---