Հետազոտություն. Մահմեդականների քանակը Եվրոպայում կարող է կրկնապատկվել

Հետազոտություն. Մահմեդականների քանակը Եվրոպայում կարող է կրկնապատկվել

PanARMENIAN.Net - Մահմեդականների քանակը Եվրոպայում առաջիկա 30 տարում կարող է կրկնապատկվել: Այդ են վկայում ամերիկյան Pew Research Center սոցիոլոգիական կենտրոնի հետազոտության տվյալները: Սոցիոլոգները 3 հնարավոր սցենար են առաջարկում:

Առաջին սցենարի համաձայն, դիտարկվում է մի իրավիճակ, երբ միգրացիան դեպի Եվրոպա ամբողջովին դադարել է, և խոսքը միայն բնական աճի մասին է: Մահմեդական ընտանիքներում ծնելիության բարձր մակարդակի պատճառով իսլամի հետնորդների քանակը Եվրոպայի բնակիչների ընդհանուր թվում ներկայիս 4,9%-ից կհասնի 7,4%-ի, գրում է Deutsche Welle-ն:

Մյուս տարբերակը դիտարկում է միայն սովորական, աշխատանքային միգրացիան եվրոպական երկրներ: Այդ դեպքում 2050-ին Եվրոպայում մահմեդականները կկազմեն բնակչության 11,2%-ը: Իսկ եթե Եվրոպա մահմեդականների ներգաղթը մնա 2014-2016թթ. մակարդակին, ապա մահմեդականների բաժինը Եվրոպայի բնակչության մեջ կկազմի 14%:

Գերմանիայում այդ թվերն ավելին կլինեն, քան միջինը Եվրոպայում՝ 1-ին տարբերակի դեպքում՝ 8,7%, 2-րդի դեպքում` 10,8% և նույն տեմպերով փախստականներին ընդունելու դեպքում՝ 19,7%:

Հետազոտությունն անցկացվել է Եվրամիության 28 երկրում, ինչպես նաև Նորվեգիայում և Շվեյցարիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---