ԱՄՆ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Միջազգային հարցերով խորհրդի պատվիրակությունը` Ստենֆորդի միջազգային հետազոտական համալսարանի եւ Միջազգային անվտանգության ու համագործակցության կենտրոնի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Գեյլ Լապիդուսի գլխավորությամբ գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացրել է Լապիդուսը ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մաիլյանի հետ հանդիպման ժամանակ, պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ Ճանաչողական բնույթ է կրում եւ ուղղված է տարածաշրջանի ուսումնասիրման եւ նրա զարգացման հեռանկարներին: Այդ նպատակով նախատեսված են նաեւ այցելություններ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան: Մասնավորապես, նշել է նա, խմբի անդամներին հետաքրքրում է ղարաբաղյան հակամարտությունը, Լեռնային Ղարաբաղի ներկայիս ներքին քաղաքական իրավիճակը եւ նրա կարգավիճակը հիմնախնդրի կարգավորման բանակցություններում: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, ԼՂՀ ԱԳՆ փոխնախախարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը եւ ժողովուրդը ղեկավարվում են ԼՂՀ անկախության մասին համաժողովրդական հանրաքվեի որոշումով եւ միջազգային իրավունքին համապատասխան շարունակում են իրենց պետականության կառուցման գործընթացը: «Դեմոկրատապես ընտրված իշխանության մարմինների միջոցով մեզ մոտ արդյունավետ իրականացվում է պետության կառավարումը, հանրապետությունն ինքնուրույն տանում է արտաքին քաղաքականություն»,- ընդգծել է Մասիս Մաիլյանը: Հանդիպմանը շոշափվել են հարցեր, որոնք առնչվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային միջնորդների գործունեությանը, փախստականների խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը եւ զարգացման հեռանկարներին, նրա փոխհարաբերություններին Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---