YouTube-ը ստեղծել է կարճ վիդեոպատմությունների Reel գործիքը 1 դեկտեմբերի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - YouTube-ը ստեղծել է նոր՝ Reel կոչվող գործիքը, որը թույլ է տալիս օգտատերերին Snapchat-ի, Instagram-ի, Messenger-ի և մի շարք այլ սոցիալական ցանցերի Story-ների նմանությամբ կարճ տեսանյութեր հրապարակել, այս մասին գրում է Techcrunch կայքը: Վիդեոպատմությունները կարող են ունենալ առավելագույնը 30 վայրկյան տևողություն: Գործիքը թույլ է տալիս նաև միաժամանակ մի քանի Reel հրապարակել՝ դրանց վրա ավելացնելով սթիքերներ, ֆիլտրեր, ինչպես նաև տեքստ ներմուծել: Reel-ների համար օգտատերերի յութուբյան ալիքում հատուկ բաժին է նախատեսված, և ալիքի բաժանորդները կարող են հավանել դրանք, ինչպես նաև մեկնաբանություններ թողնել։ Գործիքը դեռևս փորձարկման փուլում է և հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի, որոնց արձագանքը ուսումնասիրելուց հետո միայն գործառույթը կգործարկվի սոցիալական ցանցի մնացած օգտատերերի համար։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |