Գերծանր Falcon Heavy հրթիռը կգործարկվի արդեն 2018-ի սկզբին 2 դեկտեմբերի 2017 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Falcon Heavy գերծանրհրթիռը կգործարկվի 2018-ի հունվարին ԱՄՆ Քանավերալ հրվանդանից: Այդ մասին հայտնել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում: Հրթիռը կուղևորվի Մարսի ուղեծիր: Մասկը նշել է, որ հրթիռում կարևոր բեռ կլինի կեռասի գույնի իր Tesla Roadster էլեկտրամոբիլը: Մեքենան կվերարտադրի Դևիդ Բոուիի Space Oddity երգը: Ըստ Մասկի, Falcon Heavy-ն կդեգերի տիեզերքում միլիարդավոր տարիներ, եթե չպայթի մեկնարկին, գրում է Lenta.ru-ն: SpaceX ընկերությունն ավարտել է Falcon Heavy-ի առաջին աստիճանի փորձարկումը սեպտեմբերի սկզբին: Հրթիռը ընկերությունում հզորագույնն են համարում աշխարհում, որի գործարկումը 3 անգամ ավելի էժան կլինի՝ մոտ 120 մլն դոլար, քան գործող Delta IV Heavy կրիչինը: Դեռևս հուլիսին խոսելով հրթիռի մասին՝ Մասկը չի բացառել ձախողման հավանականությունը, քանի որ 27 շարժիչի սինխրոն աշխատանքի անհրաժեշտություն կա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |