ՀՀ արտաքին պարտքն աճել է մոտ 5%-ով 4 դեկտեմբերի 2017 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին պետական պարտքը 2017 թվականի երրորդ եռամսյակում առաջին եռամսյակի նկատմամբ աճել է մոտ 4,9%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ տարեսկզբին արտաքին պարտքը կազմել է $ 4,828 մլրդ, երրորդ եռամսյակի վերջում՝ ավելի քան $ 5 մլրդ: 2016-ի վերջին ՀՀ արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ 45,5%-ը: Թե ՀՆԱ քանի տոկոսն է կազմում արտաքին պարտքը անցնող տարվա երրորդ եռամսյակում, դեռևս հստակ վիճակագրություն չի հրապարակվել: 2016 թվականի վերջին ՀՀ ընդհանուր պարտքը եղել է ՀՆԱ 56,6% կամ` 5.9 միլիարդ դոլար։ Ֆիննախից ավելի վաղ հայտարարել էին, որ մինչև 2017-ի տարեվերջ պարտքը կմոտենա 58.8%-ի։ Այսպիսով, արտաքին պարտքը կկազմի մոտ $5.4 մլրդ դոլար, ներքինը՝ $1.269 մլրդ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |