Եվրոպական ուղևորափոխադրողն ուզում է միանալ ՀՀ միասնական երթուղային ցանցի ծրագրին

Եվրոպական ուղևորափոխադրողն ուզում է միանալ ՀՀ միասնական երթուղային ցանցի ծրագրին

PanARMENIAN.Net - Բրիտանական Arriva ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի միասնական երթուղային ցանցի ծրագրով:

Այդ մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Դանիել Ադամկան և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը:

Դանիել Ադամկան մանրամասնել է ընկերության գործունեությունը, իրենց տրանսպորտային միջոցները, որոնք տարբեր տեղատարողությամբ բարձրակարգ ավտոբուսներ են, շահագործվում են ավելի քան 14 եվրոպական երկրում։ Նա նաև ցանկություն է հայտնել ներգրավվելու Հայաստանում նախատեսվող տրանսպորտային համակարգի ներդրման ծրագրում։

Վահան Մարտիրոսյանը նշել է, որ նախատեսվում է փոխել Հայաստանի տրանսպորտային համակարգի կառավարումը և ուրախ կլինի, եթե Arriva-ն ևս մասնակցություն ունենա Հայաստանի մարզերից մեկում նախատեսվող փորձնական ծրագրի մրցույթին։

Arriva-ն շահագործում է 19500 ավտոբուս եվրոպական 14 երկրում, մասնավորապես՝ Չեխիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Շվեդիայում, Իսպանիայում։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---