Բաքու-Թբիլիսի-Կարսի ռելսերը գողացել են. Նինոծմինդայում 3 անձ է ձերբակալվել 7 դեկտեմբերի 2017 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում գողացել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ռելսերը, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2017-ի հոկտեմբերի 30-ին: Դեպքը տեղի է ունեցել Ջավախքի Նինոծմինդա քաղաքից ոչ հեռու, Մարաբդա-Կարծախ տեղամասում: Գողությունը կատարվել է նոյեմբերի 21-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն դեկտեմբերի 6-ին: Գողության գործով Նինոծմինդայում 3 անձ է ձերբակալվել: Նրանք «Դեմիրիոլ սերվիզ» ընկերության աշխատակիցներ են: Այդ ընկերությանն են պատկանում Մարաբդա-Կարծախ հատվածի երկաթուղային ռելսերը, հայտնում է «Sputnik Գրուզիան» Վրաստանի ՆԳՆ կայքի վրա հղումով: Գողացված ռելսերն առգրավվել են որպես իրեղեն ապացույց: Քրեական գործը հարուցվել է «նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից կատարված գողություն» հոդվածով: Ձերբակալվածներին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում: Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունը, որին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով, ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: 800 կմ երկարություն ունեցող երկաթուղու մոտ 500 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 300 կմ-ն՝ Վրաստանի, 50 կմ-ն՝ Թուրքիայի տարածքով։Նախատեսվում է, որ սկզբնական փուլում երկաթուղին կտեղափոխի տարեկան 1 մլն ուղևոր և 6,5 մլն տոննա բեռ։ Հետագայում նախատեսվում է ծավալը հասցնել 15-17 մլն-ի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |