Հայկական ընդդիմությունը պահանջում է Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին երեկոյան Ազատության հրապարակում շարունակվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժման հանրահավաքը, որի մասնակիցներին առաջարկվում էր ստորագրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող փաստաթուղթ: Ստորագրահավաքի նախաձեռնությունը պատասխանն է Ամենայն հայոց Կաթողիկոսի վերջին օրերի պահվածքի: Ուշադրություն չդարձնելով փետրվարի 19-ից հետո սկիզբ առած բողոքի բազմահազարանոց ակցիային, որով պահանջվում է անվավեր ճանաչել կեղծիքով, բռնությամբ եւ բազմաթիվ անօրինականություններով անցած նախագահական ընտրությունները, Հայ Առաքելական եկեղեցու հովվապետը շուտափույթ կերպով շնորհավորել է վարչապետ Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է hetq.am-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---